Posted in Ստուգատեսեր

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Բարև՛, Ես Լուսե Բաղդասարյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցի երրորդ դասարանում։ 2021 թվականի մայիսից ունեմ բլոգ, որտեղ հրապարակում եմ հիմնականում ուսումնական նյութեր։ Ունեմ 60 գրառում:

Կարողանում  եմ աշխատել Paint, Word, Powerpoint համակարգչային  ծրագրերով: Ես  կարող եմ յութուբյան էջից, համացանցից նյութ, հղում, նկար վերցնել և տեղադրել իմ բլոգում: Ես ծանոթացել եմ տարբեր գործիքների հետ՝

  • «I»-ը  թեքում է տառի ուղղությունը
  • «B»-ն հաստացնում է բառը կամ տառը
  • «A» գունավորում է:
  • կոր սլաքները փոփոխությունները հետ և առաջ են անում:

Մաթեմատիկայից կարողանում եմ գումարել, հանել եռանիշ թվերը, բազմապատկել, հորինել խնդիրներ և լուծել։ Ես մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբերին։ Ծանոթ եմ արաբական և հռոմեական թվանշաններին, կարողանում եմ հաշվել ուղղանկյան, քառանկյան, եռանկյան պարագիծը։

Մայրենիից կարողանում եմ կարդալ, պատասխանել հարցերին, առանձնացնել հեքիաթի  հերոսներին և պատմողին,  շարունակել ընկերներիս հորինուկները, հորինել հանելուկներ: Կարողանում եմ նամակներ գրել:

Ես և շրջակա աշխարհից գիտեմ  Արեգակնային համակարգի, ինը  մոլորակների, արևի ու լուսնի մասին, չվող ու ձմեռող թռչունների մասին, անվտանգության կանոնների մասին։

Ռուսերեն կարողանում եմ լավ խոսել, պատմել, երգեր երգել, բայց դեռ լավ չեմ կարդում:

Անգլերեն կարողանում եմ հաշվել, գիտեմ ինձ շրջապատող առարկաների անունները, գրում և կարդում եմ դժվարությամբ:

Մարմնակրթությունից կարողանում եմ լավ հեծանիվ վարել, լողալ, սեղանի թենիս խաղալ:

Այս տարի ունեցել ենք շատ հետաքրքիր ուսումնական ճամփորդություններ՝ Արայի լեռ,  «Ծաղկեվանք», Երևանի Բուսաբանական այգի, Կոմիտասի անվան տուն-թանգարան, Պլանետարիում: Այցելելու ենք Կ․Ս․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն: Ձիավարել եմ մեր կրթահամալիրի ագարակում, կերակրել կենդանիներին։

Մասնակցել եմ ֆլեշմոբերին, մարզական ստուգատեսին, շարոցթաթխիկի ծեսին: Պատրաստել եմ շրխկան, տիկնիկ, խաղալիքներ: Խաղացել ենք Secret Santa.

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով