Posted in Մայրենի

Մատնաչափիկը

Մատնաչափիկ

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ: Օրինակ՝ մեջ, աղջիկ

 

2.Հետևյալ բառերից գտի՛ր հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը)  և լրացրու՛ աղյուսակում՝

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ — երբեք համաձայնել — մերժել թույլ — ամուր
անարատ — արատավոր գտնել —  կորցնել  արթուն — քնած
ոչնչացնել — ստեղծել աջ — ձախ աշխատել —  հանգստանալ
վերջին — առաջին աշխատել — վատնել բացահայտ — գաղտնի

 

3.Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

խիղճ չունեցող-խղճմիտ

բարձր ձայնով-բարձրաձայն

միշտ ժպտուն-ժպտերես

դանձը պահելու տեղ-

կապույտ աչքերով- կապուտաչյա

արքայի որդի-արքայազն

հույների երկիր- Հունաստան

փոքր էշ- իշուկ

ծաղիկներով զարդարված- ծաղկազարդ

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով