Posted in Հայրենագիտություն

Առասպելը կոնֆետասերի մասին

Կար մի մարդ, ով շատ- շատ էր սիրում կոնֆետներ: Մի օր նա քայլում էր դրսում և տեսավ մի տղայի, ով շատ ուշադիր էր նայում իր ատամներին: Եվ կոնֆետասերը հարցրեց տղային, թե ինչու է նա այդքան ուշադիր նայում իր ատամներին: Տղան ասաց, որ նրանք ոնց որ սև լինեն: Այդ ժամանակ կոնֆետասերը նրան ասաց, որ ատամները սև են երևում, որովհետև նա շատ- շատ է կոնֆետ ուտում: