Posted in Մայրենի - 4

Ուղագրական աշխատանքը

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն:

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց. <<Ինչ պատահի` մի՛ տար բերանդ>>:

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ — երամ

ձիերի խումբ — երամակ

միասին նույն օրը ծնված — երկորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող — երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ — եղյամ

Կարդալու սրահ — ընթերցասրահ

երեկոյան ճաշ — ընթրիք

հատ-հատ ընտրված — հատընտիր

արգելք ոտքի տակ — խոչընդոտ

բարակ ճյուղ, շիվ — ընձյուղ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ-տարբեր գույների

արփի — ցերեկային լուսատու

բորբ — շատ տաք, ջերմ

փափագ  — ուժգին ցանկություն

շամփուր — խորովածի շիշ

հղփանալ —  շփանալ, երես առնել

բորբոսնել — նեխել, փչանալ

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ: