Posted in Բնագիտություն - 4

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում բնագիտությունից

Ես Լուսեն եմ: Այս տարի բնագիտությունից արել ենք շատ փորձեր: Օրինակ՝ կարող եմ դրանցից մեկը պատմել: Վերցնում ենք մի շիշ և նրա մեջը լցնում ենք ջուր, ծակում ենք կափարիչի կողքը ծակ և վերցնում ենք մի թուղթ, կլորացնում ենք ու մտցնում ենք շշի մեջ, բայց մինչև վերջ չէ ու վառում ենք այն և շատ սիրուն փոշի կստացվի շշի մեջ: Բնագիտության ժամին մենք մաքրում նք մեր դպրոցը, կարգի բերում, ծաղկատունկ ենք անում բակում, խնամում մեր տնկած ծառերը:  Ես մասնակցել եմ մի քանի ֆլեշմոբի և կատարել եմ փորձեր: Աշխատել ենք ծրագրերով՝ գուգըլ մափս, գուգըլ իրդ:

Posted in Բնագիտություն - 4

ՀՀ մարզեր և մարզկենտրոններ

Տավուշի մարզ — մարզկենտրոն ՝ Իջևան

Լոռու մարզ — մարզկենտրոն ՝ Վանաձոր

Շիրակի մարզ — մարզկենտրոն ՝ Գյումրի

Արագածոտնի մարզ — մարզկենտրոն ՝ Աշտարակ

Գեղարքունիքի մարզ — մարզկենտրոն ՝ Գավառ

Արարատի մարզ — մարզկենտրոն ՝ Արտաշատ

Արմավիրի մարզ — մարզկենտրոն ՝ Արմավիր

Կոտայքի մարզ — մարզկենտրոն ՝ Հրազդան

Սյունիքի մարզ — մարզկենտրոն ՝ Կապան

Վայոց ձորի մարզ — մարզկենտրոն ՝ Եղեգնաձոր

Posted in Բնագիտություն - 4

Նյութերի կազմությունը: Մոլեկուլներ և ատոմներ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր: Continue reading “Նյութերի կազմությունը: Մոլեկուլներ և ատոմներ”

Posted in Բնագիտություն - 4

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը:

Զանցել գործիքագոտուն