Posted in Հայրենագիտություն

Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի

5-րդ դարում բարձր զարգացման ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։

Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։ 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Continue reading “Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի”

Posted in Հայրենագիտություն

Հայ ժողովրդական մշակույթը

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր Continue reading “Հայ ժողովրդական մշակույթը”

Posted in Հայրենագիտություն

Կիլիկիա հայոց պետությունը

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  • Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։

Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ 

  • Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:

Գագիկ Բ. (1042-1045)

  • Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:

Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։

  • Ո՞ր թվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:

1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։

  •  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։

1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։

  • Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:

Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:

  • Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:

Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

 

Posted in Հայրենագիտություն

Մելիքություններ

16-րդ դարից Արցախի իշխանները մելիք տիտղոսն էին կրում։ Մելիք բառացի նշանակում է թագավոր։ Հասկանալի է, որ նրանք թագավոր չէին, այլ գավառական կառավարիչներ։ Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մելիքին փոխարինում էր ավագ որդին,իսկ ժառանգ չունենալու դեպքում եղբայրը։ Սակայն ամեն մի նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանալ միայն պարսից շահի հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել պետական հարկերը, մելիքության սահմանները պաշտպանել արտաքին
հարձակումներից, պատերազմի ժամանակ իրենց զորքով ներկայանալ շահին։ Մնացած հարցերում նրանք ինքնուրույն էին։ Continue reading “Մելիքություններ”

Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է։
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»։ Նա ծնվել է 1869թ. Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույցներ ու հեքիաթներ, քառյակներ, պատմվածքներ, ակնարկներ և այլն։
Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի։ Քանի որ նա գրել է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, նրա ստեղծագործությունները հայ մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր… Continue reading “Հովհաննես Թումանյան”

Posted in Հայրենագիտություն

Հայ ճարտարապետությունը

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։ Continue reading “Հայ ճարտարապետությունը”

Posted in Հայրենագիտություն

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց: Continue reading “Բնական պաշարներ”