Posted in Ելք ստուգատես, Ճամփորդություններ

Մեր ճամփորդությունները

Բջնի բերդի բարձունքի հաղթահարում

Ճամփորդություն դեպի Արագած գյուղ

Այցելություն ՀովՀաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Ձմեռային ազգագրության փառատոն Մայր դպրոցում

Ուսումնական այց Ժողովրդական արվեստի թանգարան

Ճամփորդութուն դեպի Ջրվեժի անտառպուրակ

Այցելություն Կոմիտասի տուն-թանգարան

Ճամփորդություն դեպի Ծաղկավանք

 

 

Posted in Ճամփորդություններ

Այցելություն ՀովՀաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Տիկնիկային թատրոն

Այսօր մենք  գնացինք  Տիկնիկային թատրոն: Ներսում   սպասեցինք,  որ  բոլորը  գան, խոսեցինք, ուրախացանք: Հետո, երբ բոլորը եկան, միասին մտանք ներս, նստեցինք:   Մենք դիտեցինք «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը:

Հետո մենք  գնացինք  մեզ  ուտելիք,  հյութ առանք ընդմիջման ընթացքում: Սրահում մենք շատ հետաքրքիր նկարներ ու տիկնիկներ տեսանք:

 

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Ուսումնական այց Ժողովրդական արվեստի թանգարան

 

     

Այսօր դասարանով եղանք Ժողովրդական արվեստի թանգարանում: Այնտեղ մենք տեսանք հայկական գորգեր, տարազներ, փայտարվեստի նմուշներ և այլ իրեր:  Մասնակցեցինք «Գորգանախշեր» կրթական ծրագրին։ Մենք փայտյա դետալների վրա գունավորեցին տարբեր գորգանախշեր, որից հետո համեմատեցինք և գտանք այն գորգերը, որոնց նախշերը գունավորել էինք։

Posted in Ճամփորդություններ

Այցելություն Կոմիտասի տուն-թանգարան

Այսօր մենք դասարանով եղանք Կոմիտասի տուն-թանգարանում: Մենք տեսանք Կոմիտասի նոթատետրերը, որոնց մեջ նա գրել է իր երգերը: Տեսանք շատ նկարներ, տարբեր իրեր, ծանոթացանք երաժշտական գործիքներին օրինակ՝ ուդ,ֆլեիտա,քանոն: Միասին նվագեցինք «Զար զնգըր» երգը:

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ծաղկավանք

Մենք այսօր դասարանով եղանք Ծաղկավանքում: Ժայռից Ծաղիկ անունով աղջկա արցունքներն էին գալիս, ու ասում էին, որ դա օգտակար ջուր է: Այնտեղ սրբապատկերներ կային, մենք մոմ վառեցինք: Այնտեղ մեծ քար կար, որի վրա մարդիկ մոմ էին դնում, որ երազանքները կատարվի: Բարձրացանք Արայի լեռը, ճանապարհին երգեցինք <<Երի, երի ջան>>, <<Այբ, բեն, գիմ>>, հետո աղբահավաքություն արեցինք, իջանք, նստեցինք ավտոբուսները ու վերադարձանք դպրոց: