Posted in Մայրենի - 4, Նախագծեր

Զատիկը մեր ընտանիքում

Զատիկին ես իմ ընտանիքով գնացել էինք Թալին՝ տատիկ, պապիկի տուն: Այնտեղ մենք ընտանիքով հավաքվեցինք սեղանի շուրջ, շնորհավորեցինք Սուրբ Զատիկը, կերանք համեղ ուտելիքներ և խաղացինք ձվակռիվ: Տատիկս գեղեցիկ զարդարել էր սեղանը, ձվիկներով ծառ էր դրել,  պատրաստել էր չամիչով փլավ, տապակած ձուկ և բանջարեղեն, և համեղ գաթա: Ձվակռվում ես հաղթեցի պապիկիս և եղբորս: Հետո տարբեր խաղեր խաղացինք, լավ օր անցկացրեցինք և վերադարձանք տուն: