Posted in Ելք ստուգատես, Մաթեմատիկա 4, Մաթեմատիկայի ստուգատես

Տարեվերջյան ստուգատես մաթեմատիկայից

Գործնական աշխատանք

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս 10-հունիսի 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։ Ավարտելուց հետո ուղարկում եք իմ էլ. հասցեին:

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

Առաջադրանքի տևողությունը՝ 1 րոպե 20 վայրկյան:

Ցատկի երկարությունը՝ 117 սմ:

 

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունանիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Իմ պատրաստած խորանարդի կողը 6 սանտիմետր է: Խորանարդի բոլոր կողերը և նիստերը իրար հավասար են:

Քանի որ խորանարդի բոլոր կողերը իրար հավասար են, ապա նիստի մակերեսը կլինի՝ 6×6=36սմ2:

 

Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

 

Օրվա իմ ռեժիմը

1. Արթուն եմ 16 ժամ
2. Բակում խաղում եմ 2 ժամ
3. Համակարգչով աշխատում եմ 3 ժամ
4. Կարդում եմ 0.5 ժամ
5. Սպորտով զբաղվում եմ 4 ժամ
6. Հեռախոսով զբաղվում եմ 3 ժամ
7. Տնային գործերով զբաղվում եմ 0.5 ժամ

Եզրակացություն: Ամենաշատը զբաղվում եմ թենիսով, ամենաքիչը՝ կարդալով և տնային գործերով:

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած:

 

Posted in Ելք ստուգատես, Հաշվետվություններ, Մայրենի - 4, Մայրենի ստուգատես

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  1. Քննական թեստի օրինակ:
  2. Կանոնավոր և անկանոն կոտորակներ
  3. Առաջադրանք 2: Առյուծ
  4. «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»
  5. «Սխալ արձագանք»
  6. Զատիկը մեր ընտանիքում
  7. ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ
  8. Իմ չարենցյան բառարանը
  9. Ես իմ անուշ Հայաստանի
  10. Մայրենիի մարտյան ֆլեշմոբ
  11. Փետրվար ամսվա հաշվետվություն մաթեմատիկայից
  12. Հովհաննես Թումանյան․ Մայրը
  13. Ը տառի ուղղագրությունը
  14. Մայրենիի ֆլեշմոբ
  15. Համերգ
  16. Օ-Ո-ի ուղղագրություն
Posted in Ելք ստուգատես

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում. «Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատես՝

Իմ մայրենիի հմտությունները

Խնդրագիրք

Ես և շրջակա աշխարհը հաշվետվություն

Մեր ճամփորդությունները

Մարզական ստուգատես

Լողի ստուգատես

Իմ մասնակցած տոներն ու ծեսերը`

Սեբաստացու օրեր, Շարոցթաթխիկ, Թթուդրիկ, Ամանոր,  Ձմեռային ուսումնական ճամբար, Բարեկենդան, Տյառնընդառաջ, Ազգագրական  փառատոն,  Զատկատոն ,  Մայիսյան  ստեղծագործական հավաք:

 

Posted in Ելք ստուգատես, Ֆիզկուլտուրա

Լողի ստուգատես

Ես կարողանում եմ առանց թևիկների լողալ և խոր տեղեր եմ լողում, կարողանում եմ մեջքի վրա լողալ:

Մեր լողավազանում կան ձողեր և ես կարող եմ երեսուն անգամ գնամ ձողից ձող:

Ինձ շատ է դուր գալիս լողը:

Posted in Ելք ստուգատես, Ֆիզկուլտուրա

Մարզական ստուգատես

Ես կարողանում եմ արագ վազել, հեծանիվ վարել, կարողանում եմ շատ երկար քայլել, կարողանում եմ մարզանք անել: Ես գնում եմ թենիսի: Այնտեղ ես վազում եմ, մարզանք եմ անում, ձերքի շարժում եմ անում և իմ ձեռքը զարգանում է: Նաև գիտեմ աջ դարձը  և ձախ դարձը, կարողանում եմ գլուխկոնծի տալ հա՛մ աջ, հա՛մ ձախ: Նաև ես կարողանում եմ օղակ պտտել, ռոլիկ քշել:

Posted in Ելք ստուգատես, Ճամփորդություններ

Մեր ճամփորդությունները

Բջնի բերդի բարձունքի հաղթահարում

Ճամփորդություն դեպի Արագած գյուղ

Այցելություն ՀովՀաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Ձմեռային ազգագրության փառատոն Մայր դպրոցում

Ուսումնական այց Ժողովրդական արվեստի թանգարան

Ճամփորդութուն դեպի Ջրվեժի անտառպուրակ

Այցելություն Կոմիտասի տուն-թանգարան

Ճամփորդություն դեպի Ծաղկավանք

 

 

Posted in Ելք ստուգատես, Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը հաշվետվություն

Ես գիտեմ անվտանգության կանոնները՝

Անվտանգության կանոններ, 

ինչ անել, որ առողջ լինել՝

Ինչպես առողջ լինել, 

ինչպես  Google maps-ով քարտեզագրել մեր ճամփորդությունները:

Գիտեմ նաև՝

Արեգակ

Արեգականային   համակարգ

Ձմեռող և չվող թռչուններ

Մրգերի օգտակարության մասին

Քարերի մասին

Աչքի մասին

ՀՀ Խորհրդանիշները

Ինչու՞ են ամանորին զարդարում եղևնին

Posted in Ելք ստուգատես, Մայրենի

Իմ մայրենիի հմտությունները

Մայրենիից կարողանում եմ գրել, կարդալ, անգիրներ սովորել, պատմություն պատմել, հեքիաթներ հորինել, շարունակել, շրջել:

Նախադասության մեջ կարողանում եմ առանձնացնել գլխավոր անդամները, հոմանիշներ և հականիշներ գտնել, հատկանիշ ցույց տվող բառերը գտնել, գործողություն ցույց տվող բառերը՝ բայերը գտնել:

Մեր անցած ստեղծագործություններն ու աշխատանքները իմ Մայրենիի բաժնում են: