Posted in Uncategorized

Քամանչա

Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա՛նչա,Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա՛նչա,Ղա՛ստ արա` է՛լ լաւ օրիրուն էդիվըն հասնիս, քամա՛նչա,Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ’օնիս` բաց կու’լի հիդըդ խաղողըն.Խալխին էս իլթիմազն արա` ասին. «Ա՛պրի քու ածողըն»:Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
Posted in Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Հեռավար_առցանց ուսուցման անհատական պլան – 🤪💥Ռոզի Մովսիսյանի բլոգ♥️💥

8:00 — Արթնանում եմ, պատրաստվում եմ դպրոց գնալուն:
8:45 — Հայրիկիս ու քույրիկիս հետ գնում ենք դպրոց:

9:00-13:30 — Մասնակցում եմ դասերին:

14:00 — Գալիս եմ տուն, ճաշում եմ:
14:30-16:00 — Մասնակցում եմ սեղանի թենիսի պարապմունքներին Երևանի սեղանի թենիսի մարզադպրոցում:

17:00-19:00 — Կատարում եմ առաջադրանքներս  և հրապարակում բլոգում։

20:00-22:00 — Խաղում եմ քույրիկիս ու զարմիկիս հետ,  բակային խաղեր եմ խաղում, հեծանիվ եմ քշում, պլաստիլինով իրեր եմ պատրաստում,  մուլտֆիլմ կամ ֆիլմ եմ դիտում, զբոսնում ենք ընտանիքով։