Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
2. Բացատրիր արտահայտությունները
վար եկան — իջան, ընկան
շար եկան — շարվեցին
մաղ տալ
շաղ տալ
քող կապել
3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Ուշ աշուն է: Սև ամպերը իջնում են, ծածկում են երկինքը, կայծակ է, ամպրոպ է, բուք: Արև է ելնում, բայց ցուրտ է: Հետո անձրև է գալիս, ու թափված տերևները դես ու դեն է տանում:
4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:
վար- վեր
պաղել- տաքանալ
հեռու- մոտ
վառել- հանգցնել
5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Լրացուցիչ առաջադրանքներ
4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: