Posted in Մաթեմատիկա 4, Ֆլեշմոբ

Առաջին մակարդակ Մայիս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Քանի՞ էջ ունի գիրքը, եթե էջերի համարակալումը սկսվում է  համար 3-ով և ավարտվում է  27-ով, ընդ որում,  գրքում պոկված էջեր չկան։
Posted in Մայրենի - 4, Մայրենի ստուգատես

Հաշվետու պատում մայրենիից

Ողջու՛յն․․․

Ես Լուսեն եմ։Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցի 4-2 դասարանում։ Այս տարի մենք շատ նոր բան ենք սովորել մայրենիից։ Մենք անցել ենք Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարիի,Հ. Սահյանի, Ե. Չարենցի ստեղծագործություններից: Ինձ շատ դուր ենք եկել Ջ. Ռոդարիի հեքիաթները: Սովորել ենք անգիրներ, վերլուծել ենք պատմվածքներ ու հեքիաթներ: Կատարել ենք հեքիաթների առաջադրանքները, և պատմել ենք հեքիաթը։Մենք նաև գրաբարով հոգևոր ընթերցումներ ենք արել և փորձել ենք անգիր սովորել: Աշխատել ենք գիրք-տետրով: Ուրբաթ օրերին ընթերցանություն ենք արել, զրուցել ենք նաև գրողների մասին: Կարդացել ենք նաև արևմտահայերեն։

 

 

Posted in Բնագիտություն - 4

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում բնագիտությունից

Ես Լուսեն եմ: Այս տարի բնագիտությունից արել ենք շատ փորձեր: Օրինակ՝ կարող եմ դրանցից մեկը պատմել: Վերցնում ենք մի շիշ և նրա մեջը լցնում ենք ջուր, ծակում ենք կափարիչի կողքը ծակ և վերցնում ենք մի թուղթ, կլորացնում ենք ու մտցնում ենք շշի մեջ, բայց մինչև վերջ չէ ու վառում ենք այն և շատ սիրուն փոշի կստացվի շշի մեջ: Բնագիտության ժամին մենք մաքրում նք մեր դպրոցը, կարգի բերում, ծաղկատունկ ենք անում բակում, խնամում մեր տնկած ծառերը:  Ես մասնակցել եմ մի քանի ֆլեշմոբի և կատարել եմ փորձեր: Աշխատել ենք ծրագրերով՝ գուգըլ մափս, գուգըլ իրդ:

Posted in Ելք ստուգատես, Մաթեմատիկա 4, Մաթեմատիկայի ստուգատես

Տարեվերջյան ստուգատես մաթեմատիկայից

Գործնական աշխատանք

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս 10-հունիսի 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։ Ավարտելուց հետո ուղարկում եք իմ էլ. հասցեին:

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

Առաջադրանքի տևողությունը՝ 1 րոպե 20 վայրկյան:

Ցատկի երկարությունը՝ 117 սմ:

 

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունանիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Իմ պատրաստած խորանարդի կողը 6 սանտիմետր է: Խորանարդի բոլոր կողերը և նիստերը իրար հավասար են:

Քանի որ խորանարդի բոլոր կողերը իրար հավասար են, ապա նիստի մակերեսը կլինի՝ 6×6=36սմ2:

 

Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

 

Օրվա իմ ռեժիմը

1. Արթուն եմ 16 ժամ
2. Բակում խաղում եմ 2 ժամ
3. Համակարգչով աշխատում եմ 3 ժամ
4. Կարդում եմ 0.5 ժամ
5. Սպորտով զբաղվում եմ 4 ժամ
6. Հեռախոսով զբաղվում եմ 3 ժամ
7. Տնային գործերով զբաղվում եմ 0.5 ժամ

Եզրակացություն: Ամենաշատը զբաղվում եմ թենիսով, ամենաքիչը՝ կարդալով և տնային գործերով:

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած: