Posted in Մայրենի - 5

Գործնական քերականություն

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր րանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով գործ էր անում:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Երգով, աշխարհով, ընկերներով, շարժումներով:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրվածգոյականները գրելով: Բառերին ի՞նչվերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատում, անկողնում, հիվանդանոցում:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

Մրցակցին, կարծիքին, տեսակետին, գրքին, մեքենային, աղջկան, տղային,  զբոսաշրջիկին:

201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

  • Սիրահարվել ո՞ւմաղջկան, տղային,
  • Սիրահարվել ինչի՞ն — գործին, նկարին,
  • Սիրել ո՞ւմ — երեխային, մայրիկին,
  • Սիրել ի՞նչ — արվեստ, գրականություն:

202.Հիվանդազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ,ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

Հիվանդ — հիվանդի, հիվանդից, հիվանդներ, հիվանդով, հիվանդը:

գազան — գազանի, գազանից, գազաններ, գազանով, գազանը:

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն  ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:Բառի հիմքը վերջավորությունից առաջ եղած մասն է:

204. Տրված բառերով կազմի՛րա) ածանցավոր բառերբ) բառաձևեր:Ջուր, ձայն, ձեռք:

ա)ածանցավոր բառեր: ջրային, ջրալի, ձայնային, ձայնեղ, ձեռնոց, ձեռնարկ:

բ)բառաձևեր: ջուր, ջուրը, ջրի, ջրին, ջրից, ջրով, ջրում,  ձայն, ձայնը, ձայնի, ձայնին, ձայնից, ձայնով, ձեռք, ձեռքը, ձեռքի, ձեռքին, ձեռքից, ձեռքով, ձեռքում:

205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

Ա. Տղա, քար, սեղան:Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

Ա խմբում բառերը ուղիղ ձևով են գրված, Բ խմբում՝ փոփոխված:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում շատ բարձր ծառեր կան:

Անտառից թռչունների ձայն է լսվում:

Մեր ճանապարհը անցնում էր անտառով:

Անտառի կածանը շատ նեղ էր:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

  • Պահարան,պահարանը, պահարանի, պահարանին, պահարանից, պահարանով, պահարանում:
  • պահակ, պահակը, պահակի, պահակին, պահակից, պահակով, պահակի մեջ:
  • խողովակներ, խողովակները, խողովակների, խողովակներին, խողովակներից, խողովակներով, խողովակներում:
  • դարակներ, դարակները, դարակների, դարակներին, դարակներից, դարակներով, դարակներում:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:Իմ գրիչը լավ չի գրում:Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչոր բան նշեց:Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակըտեղտեղ սևացել էր:Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

  • Ափից, գյուղից, շենքից,
  • շենք, ափ, գյուղ,
  • գյուղին, ափին, շենքին:
  • գյուղում, շենքում,
  • շենքով, գյուղով, ափով:
Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով