Խոսքի մասեր
149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Օրինակ՝
Ինչպե՞ս մոտեցավ: – Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ:Կամաց–կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:
Ո՞վ եկավ: Հայրիկը եկավ: Բժիշկը եկավ: Աշխատողը եկավ: Արինան եկավ:Ի՞նչը քաղցրացավ: Բերանը քաղցրացավ: Լեզուն քաղցրացավ: Սուրճը քաղցրացավ:Տատը ի՞նչ է անում: Տատը գուլպա է գործում: Տատը ճաշ է եփում: Տատը թոռնիկի հետ է խաղում:Գիրքը ի՞նչ է լինում: Գիրքը կարդացվում է: Գիրքը սովորեցնում է: Գիրքը հետաքրքրանում է:Ինչպիսի՞շնիկ է: Փափակամազ շնիկ է: Հաչան շնիկ է: Սիրուն շնիկ է:Ինչպե՞ս գտավ: Չարչարվելով գտավ: Հեշտությամբ գտավ: Անմիջապես գտավ:Ե՞րբ եկավ: Առավոտյան եկավ: Երեկ եկավ: Շուտ եկավ:
150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:
Ի՞նչը վերջացավ: Հացը,դասը,ֆիլմը,ժամանակը:Ո՞վ մտավ: Մայրիկը, ուսուցիչը, աշակերտը:Տղան ի՞նչ արեց: Մրցեց,հաղթեց,դաս արեց:Անձրևը ի՞նչ եղավ: Սկսվեց, ուժեղացավ, վերջացավ:Ինչպիսի՞ դաս էր: Հետաքրքիր, անմոռանալի, լավ:Ո՞ր գզեստն է հագին: Մետաքսյա, ասեղնագործ, կապույտ, ծաղկավոր:Ինչպե՞ս մոտեցավ: Զգուշորեն, արագ-արագ, ամաչելով:Ե՞րբ կգամ: Վաղը, շուտ, մյուս ամիս:Ինչքա՞ն հետաքրքիր է: Շատ, անչափ, անասելի:
151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:
Ա Բ
Անտառ –խշշում է
աղջիկ –խաղում է
մարդ –կանգնում է
մեքենա –սլացավ
քամի –դադարեց
Ա խմբի բառերը գոյականներ են, ցույց են տալիս անձ և առարկա:
Բ խմբի բառերը բայեր են, ցույց են տալիս գործողություն:
152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:
Ա Բ
Պար – պարում էերգ – երգել է կանչ – կանչել էհարց – հարցրել է կապ – կապում է
Ա խմբի բառերը առարկա ցույց տվող գոյականներ են:
Բ խմբի բառերը բայեր են, ցույց են տալիս գործողություն:
153. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտիր (ի՞նչեն ցույց տալիս, ի՞նչ հարցերի ենպատասխանում): Բ խմբի բառերին ին՞չ անուն կարելի է տալ:
Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:Բ. Հնձում ենք, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Ա խմբի բառերը գոյականներ են, պատասխանում են ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին:
Բ խմբի բառերը բայեր են, ցույց են տալիս գործողություն, պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին:
154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություններ:
Բակում մի երիտասարդ սրինգ նվագեց:Երեխան քարերի մեջ ինչ–որ բան էր ման գալիս:Մի մարդ մութ գիշերով ձոր էր իջել:Անձրևը անընդհատ մաղում էր:Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով արթնացավ:
155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞բառեր ավելացրիր:
Դրանք բայեր են: Հին հայերենում«բայ»նշանակում է «խոսում է, ասում է»:
156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):
Արջը տանձ է ուտում:Մեր բարդին սոսափում է:Սևաչյա աղջիկը երգում է:Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:Նա մոտեցավ խշշացող գետին:
Ցույց են տալիս գործողություն, պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին:
157. Գոյ արմատով կազմված բառերի բացատրությունը կարդա՛:«Գոյական» անունն ինքդ բացատրի´ր:
Գոյ – էակ, էություն, արարած:Գոյություն – լինելը, լինելիություն:Գոյանալ – գոյություն ստանալ, առաջանալ: Գոյատևել– գոյություն ունենալով տևել, շարունակվել:Անգո – գոյություն չունեցող:
«Գոյական» նշանակում է գոյություն ունեցող ինչ-որ մեկը կամ ինչ որ բան:
158. Փորձի´ր բացատրել, թե ընդգծված բառերը ինչո՞ւ են կոչվում գոյականներ:
Այդ մարդը համարյա ամեն ինչ հիշում է:Ծերունի արաբը մի բլուր ցույց տվեց՝ ասելով, որ այնտեղ է փնտրվող պալատը:Բաբելոնյան աշտարակը փնտրել են և´ հնագետները, և նրանք, որոնք ուղղակի գանձ են փնտրել:Այժմ ավելի հազվադեպ էր քարավան անցնում այդ ժայռի տակով, և աղբյուրի մոտ ավելի հազվադեպ էր մարդ երևում:Քամին պատին փակցված ազդագիրն էր պոկում:Կյուրոսն այնտեղ մի քաղաք էր հիմնել:
Ընդգծված բառերը կոչվում են գոյականներ, որովհետև պատասխանում են ինչ, ինչեր, ով, ովքեր հարցերին:
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
Դեղին – դեղնելփոքր – փոքրանալբարի – բարիանալ սիրուն– սիրունանալ
Ա խմբի բառերը ածականներ են, պատասխանում են ինչպիսի, որպիսի, որ հարցերին:
Բ խմբի բառերը բայեր են, պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին: