Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է։
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»։ Նա ծնվել է 1869թ. Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույցներ ու հեքիաթներ, քառյակներ, պատմվածքներ, ակնարկներ և այլն։
Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի։ Քանի որ նա գրել է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, նրա ստեղծագործությունները հայ մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր… Continue reading “Հովհաննես Թումանյան”

Posted in Մայրենի - 5

Վահան Տերյան, Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Իմ բացված սրտում հնչում է մի երգ.

— Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…