186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Ա բառախումբ — եզակի
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Բ բառախումբ — հոգնակի
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ:
189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188- րդ վարժությունների
Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ
Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի: եզակի և ոգնակի
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):մեկ հատ տվյալ գոյականից
3. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը (հոգն— բազում, շատ): մեկից ավել տվյալ գոյականից
190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:
Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:
191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր. պանրագործարաններ, սեղաններ, գրպաններ, թռչուններ, մատյաններ,
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին: փնջեր, սրտեր, գրեր, ձվեր, սրեր, քթեր
192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ ևըստ անհրաժեշտության դրանցհամապատասխանեցրո՛ւ բայերը (գործողությունցույց տվող բառերը):
Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը: Վերևում արձաններ են նստած: Արձանները կորցրել են գլուխները: Երկրաշարժերը բազմիցս սասանել են այդ լեռանգագաթները, օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրները: Արձանները, բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից:
193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:
Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկ, հզոր թև: Նաբնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ ևայնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրահանելուկը: Նա իր մոտից անցնող մարդկանց հանելուկԷր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդիկ մեռնում էին նրա սոսկալի գրկի մեջ: էդիպարքան որոշում է Սֆինքսից փրկել մարդկանց և գնում էհրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
Մարդը,— պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նաերեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով էքայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռելհույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցերն անվանում են«սֆինքսային»:
194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակիդարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Կատուների պատմություններն արտասովոր են: Մարդիկ Կատուներին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկհամարել ու խուսափել: Երբեմն էլ Կատուների միջոցով իրենց ապագան է գուշակել:
Կատուները ապրում են մարդկանց կողքին, հաճախհավատարիմ ծառայում են մարդկանց , բայց առաջվապես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում: Իտարբերություն ուրիշ ընտանի կենդանիների՝ Կատուները մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իրենց գաղտնիքները «չեն բացում»:
Բ. Մոտ հարյուր տարիներ առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսներից: Տերերն ինչ արեցին, չարեցին, նրանք էլ կրկեսներ չվերադարձան:
195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականներըեզակի դարձրո՛ւ և դրան համապատասխանփոփոխություններ արա՛: Այդ փոփոխությունից ո՞րտեքստի միտքը փոխվեց:
Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանու հետ: Բայց մարդն ու կենդանինմիշտ նույն ձևով չեն հարաբերվել: Սկզբումկենդանին մարդուն ուտելիք ու հագուստ է տվել: Նա սարսափ է ներշնչել կամ ուրախություն է պարգևել մարդուն: Մարդն էլ նրա առաջ խոնարհվել ու պաշտել է նրան: Հետո աստվածացված կենդանին փոխարինել է աշխատավոր կենդանիով:
Բ. Հետաքրքրասեր մարդը ճամփորդում էր Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանուն ու թռչունին: Հետո նա իր հետ հայրենիք բերեց նաև աֆրիկացու գլխարկ: Այդ գլխարկը զարդարող փետուրի մեջ գիտնականը նկատեց այնպիսինը, որը գիտությանը հայտնի թռչունին չէր պատկանում:
Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում -եր կամ —ներ մասնիկներ իօգնությամբ. (-եր—ը ավելանում է միավանկբառերին, ները՝ բազմավանկ)