Posted in Մայրենի - 5, Ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբ։ Մարտ

արև1.Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։
Մանուշակ
Հասմիկ

2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։
Կարմիր, ալ, լուրթ 
3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։
տոն (ձայնաստիճան), տոն (տոնախմբություն)
մարտ (ամիս), մարտ (պայքար, կռիվ)

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:

4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։
այր — քարանձավ, այր — ամուսին, 
Հին ժամանակներում մարդիկ այրերում են բնակվել:
Իմ քեռին ուժեղ այր է:
5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։
Մայր
6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։
Ամբար
Ամբոխ
Ամբաստանյալ

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի

Բարև, լամպ, սպիտակ, կարգ, գայլ, կայծ, շտապ, զարկ, բարի:

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։

Ամեն անգամ, երբ
Նայում եմ քեզ,
Իսկույն կոնֆետ եմ ուզում:
10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:
Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Ամենուրեք գեղեցիկ ու ժպտուն աչքեր են, մարդիկ ուրախացել են: Օրերը տաքացել են, խոտը սկսել է կանաչել, լիքը գույնզգույն ծաղիկներ կան շուրջբոլորը: Ես շատ եմ սիրում գարունը ու ուրախ եմ, որ այն եկել է:
Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով