Posted in Հայրենագիտություն

Խորհրդային Հայաստան (1920-1991թթ.)

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը և պետականության այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին Մոսկվայում, որը սկզբում Խորհրդային Ռուսաստանի, իսկ հետո միաժամանակ նաև Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։

Հայաստանի Գերագույն խորհուրդը, այսինքնօրենսդիր մարմինը, որևէ ինքնուրույնություն չուներ, և նրա կողմից ընդունված օրենքները չէին տարբերվում Խորհրդային Միության համանման օրենքներից։ Կառավարությունը նույնպես բոլոր կարևոր հարցերը անպայման համաձայնեցնում էր ԽՍՀՄ կառավարության հետ։ Չնայած դրան խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է տնտեսական, գիտական և մշակութային զարգացում, կառուցվել են բազմաթիվ գործարաններ, բնակելի շենքեր, դպրոցներ, կրթական և մշակութային այլ հաստատություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավար շատ գործիչներ ձգտել են զարգացնել Հայաստանը, նպաստել տնտեսության, գիտության, ազգային մշակույթի ծաղկմանը։ Այդպիսի գործիչներ էին Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Յակով Զարոբյանը և ուրիշներ։

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով