Posted in Մայրենի - 4

Սահյանական բառարան

Քամու համբույրը

հինավուրց – հին, ծեր, մեծ տարիք ունեցող

ալեկոծվել – ծփալ, այլայլվել

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

բոց — կրակ, հուր

Մայրամուտ

քող- շղարշ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ գցում են երեսին

բեկբեկուն — կոտրատվող, հեշտ ճկվող

ծիծառ —  ծիծեռնակ, ասպուճակ

քարափ — Գետի՝ լճի՝ ծովի ևն քարաժայռից բաղկացած ափ, քարաժայռ, ապառաժ:

Մշուշների շղարշի տակ

խաշամ — ծառերից թափված աշնան չոր տերև

Անտառում

ծվեն-կտոր

հողմ-քամի, փոթորիկ

կածան — ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ

որսկան — որս  անող, որսորդ

թեղի — թեղազգիների ընտանիքին պատկանող բույս,

գ.(բսբ.) Կնձնի, մոծակենի, թեղենի, լոշի:

հառաչանք — վիշտ, սուգ, տրտունջ, հոգոց

Ժայռից մասուր է կաթում

երկնչել — վախենալ, ամաչել

սարսուռ — դող, ցնցում

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով