Posted in Մայրենի - 5

Կոչական

341. Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր։ Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:
1. Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:
Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել` Իսպանիայի թագաժառանգի համար:
2. Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
3.Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլիստ:
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
4. Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
5. Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
6. Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
6. Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:
Այդ բառերը կոչականներ են, որոնք ցույց են տալիս, թե ում է ուղղված խոսքը:
342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս:
Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:
Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու։
Հասմի՛կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել: Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ.
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ: Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել։
Ընդգծված բառերը կոչականներ են, որոնք ցույց են տալիս, թե ում է ուղղված խոսքը: Նրանց վերջին վանկի ձայնավորի վրա դրվում է շեշտ և նախադասության մյուս անդամներից անջատվում է ստորակետներով:
343. Ընդգծված բառերը կոչականներ են։ Այդ անունը բացատրի՛ր:
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։
344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:
Կարե՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Լիլի՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Արա՛մ:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Կամիլա՛: Գիտե՞ս, Սիլվի՛, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ի՜նչ ասես չես մտածի, Ինեսա՛, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղիկն աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում՝ ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:
Ա. Եղբա՛յր, էսպես էլ բան կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բան կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛։
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստու՛ն փիլիսոփա։
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր.
ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ է՛լ պետք չէր լինի:
Բ խմբի նախադասություններում կոչականը ունի լրացում, և շեշտը դրվում է լրացման վրա:
346 Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՞ր շեշտի տեղը:
Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ։
Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս։
Փոքրի՛կ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս։
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է։
Անու՛շ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է։
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս,  լավատեղյա՛կ նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, ա՛յ հովիվ:
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա։
Գիտե՞ս, արկածասե՛ր ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա։
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ։
Իզուր չէիք եկել, սիրելի՛ երեխաներ, երեկոն լավ անցավ։
347. Նախադասություններ կազմիր` տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:
Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ կամակոր աղջիկ:
Բարի՛ մարդիկ, հա՛ց տվեք կենդանիներին:
Հարգելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր երեխաների նկատմամբ:
Ի՛մ հեռատես ընկեր, կասե՞ս ինչ անենք:
Անտառի՛ ծառեր, մեզ մաքուր օդ տվեք:
Ա՛յ կամակոր աղջիկ, լսի՛ր մեծերին:
Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում։ Նախադասությունն ավարտվում է վերջակետով։

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը։

352. Նախադասություններն ավարտի՛ր։ Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը։

Նա ամեն առավոտ վազում է, որ նիհարի:
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի լավ մարզավիճակում մնա:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած սառը եղանակին:
Նա ամեն առավոտ վազում է, իսկ նրա ընկերը՝ ոչ:
Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզանք է անում:
353. Նախադասություններն ավարտի՛ր։ Ինչո՞վ են տարբերվում ավարտները:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ երգող թռչնակ:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի տանի, պահի:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև շատ էր սիրում:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը շատ փամփլիկ էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ էր հավանել:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ արդեն շատ ուշ էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև այդքան  էլ չէր ուզում:
Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով