Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզ

aragatsotn_province-svg

 Ընդհանուր բնութագիր

1_8_1302952974

Մարզկենտրոնը՝ Աշտարակ

Տեսարժան վայրերը

Աղցք, Ամբերդ, Աստվածընկալ, ԱրուճԲյուրական, Դաշտադեմ,Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր, Կարբի, Կարմրավոր, Կոշ, Հովհաննավանք,Մաստարա, Մարինե, ՄուղնիՈսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ

Լեռ՝  Արագած

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:

Բնական պայմանները և հարստությունները

Շատ են սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի  գլխավոր ջրամատակարարը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները:  Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն Աշտարակն է: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է:  Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:

* * *

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս՝ Վիկտոր Համբարձումյանը:

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով