Posted in Հայրենագիտություն

Տավուշի մարզ

download

Տարածք 2704 կմ²

Բնակչություն 134.100

Մարզկենտրոն Իջևան

Հարևան մարզեր Լոռի, Գեղարքունիք, Կոտայք

Հարևան պետություններ Վրաստան, Ադրբեջան

Տեսարժան վայրերը 

Աճարկուտ, Առաքելոց,  Գոշավանք, Կապտավանք, Կիրանց, Հաղարծին,Մակարավանք, Ոսկեպար, Ջուխտակ, Գոշի լիճ, Լաստիվեր,  Մաթոսավանք, Աղավնավանք, Աղջկաբերդ

Բնական պայմանները և հարստությունները

Տավուշի մարզում բավական խիտ է գետային ցանցը: Ամենամեծ գետն Աղստևն է, որի աչքի ընկնող վտակներն են Գետիկը, Ոսկեպարը, Սառնաջուրը:

Շատ են մանր լճերը: Հայտնի է Պարզ լիճը, որին բնությունը շնորհել է զարմանալի գեղեցկություն: Լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ոչ հեռու, խիտ անտառների մեջ:

Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի անտառային շրջանը հիասքանչ տեսք է ընդունում հատկապես աշնանը:

Աղստև գետի ավազանում գտնվում է Դիլիջանի արգելոցը: Այն կազմակերպվել է բուսական ու կենդանական աշխարհի պահպանման և տեղական պայմաններում նոր տեսակների բուծման նպատակով:

Բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած:

Քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է:

Տավուշի մարզի մյուս քաղաքներն են Նոյեմբերյանը և Բերդը:

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով