Posted in Մայրենի - 4

«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի._ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել- 1. Գովասանք ասել՝ արտահայտել, գովել:
2. Փառաբանել:

բարկանալ-   Զայրանալ, զայրույթով՝ բարկությամբ լցվեր:

հիմնադրել- 1. Հիմնել, կազմակերպել, ստեղծել:
2. Որևէ բանի հիմքը դնել, որևէ կառույցի սկիզբը դնել՝ կառուցմանը ձեռնարկել:

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

հասարակ — հատուկ

հիմար — խելացի

մեծ — փոքր

հանգիստ — նյարդային

վերջին — առաջին

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  1. _ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
  2. _ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
  3. _ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
  4. _ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
  5. _ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։
Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով