Posted in Մայրենի - 5

Գործնական քերականություն

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝մեծ–մեծ:

Ծանր -ծանր

գույգ -գույն

չորս -չորս

խիստ -խիստ

արագ -արագ

բաց -բաց

թաց -թաց

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝շուտ–շուտ, երբեմն–երբեմն:

շտապ-շտապ,

108. Տրված արմատների կրկնությամբբառերկազմի՛ր (արմատների մեջ ի՞նչփոփոխություն էկատարվում):

Օրինակ՝Փալաս-փուլուս:

Աման — չաման , մարդ — մուրդ, պարապ — սարապ, պակաս — մակաս, մանր — մունր, փոքր — մոքր, ոլոր — մոլոր, սուս — փուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ — մռմռալ, մռռոց,

հըռ — հռհռալ, հռհռոց,

չըռ — չռչռալ, չռռոց,

կըռ — , կռկռալ, կռկռոց,

դըռ — դռդռալ, դռռոց:

110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում,մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

Մարդ — մարդասեր, անմարդաբնակ, լավամարդ,

բարի — անբարյացկամ, բարեսիրտ, 

ձայն — ձայնազուրկ, բաղաձայն,

սեր — սիրասուն, գրքասեր, հյուրասիրություն,

տեր — սեփականատեր, տիրացու, անտերություն,

գիր — գրադարան, ձեռագրատուն, տպագիր:

111. Անջատ գրվող բարդ բառերի(հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ — պարել, զրույց անել — զրուցել, խաղ անել — խաղալ, թույլ տալ — թույլատրել:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:

Օրինակ՝թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել — հետ տալ,

անցնել — անց կենալ, առաջ գնալ,

բուժել (դեղուդարմանով) — դեղուդարման անել,

մտնել — ներս գալ,

կանգնել — ոտքի ելնել, ոտքի վրա մնալ,

կախվել — կախ գալ:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չափ) շատ հարադրություններ ու դարձվածքներ:

Աչքով տալ, աչքով անել, սրտով անել, գլխով անել, դուրս տալ, գլուխ տալ, սիրտ տալ, ձեռք տալ, շնորհ տալ, չափ տալ, հույս տալ, բաց անել, փակ անել:

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այսօր(ը), տան տիրուհի, մորեղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

Այսօր տանտիրուհին մորեղբորս հետ այգին էին մշակում:

Այսօր տան տիրուհին  և  մորս եղբայրը  այգին էին մշակում:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արագահոս, հարթավայր, աստղագիտություն, սրտիկ, կեչուտ:

Գառնարած — գառներին արածելու տանող մարդ,

բարեսիրտ — բարի սիրտ ունեցող,

չարամիտ — չար միտք ունեցող,

լեռնագագաթ — լեռան գագաթ,

արագահոս — արագ հոսող,

հարթավայր — հարթ վայր,

աստղագիտություն — գիտություն աստղերի մասին,

սրտիկ — փոքր սիրտ,

կեչուտ — կեչիների անտառ

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով