Posted in Հայրենագիտություն

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Բնության բարիքները գրեք երկու սյունակով՝ 

վերականգնվող և չվերականգնվող.

1.-պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

  • Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված օդը:

Աղտոտված օդը վնաս է մարդու առողջությանը, բույսերին ու կենդանիներին:Աղտոտվածության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։

  • Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված ջուրը:

Աղտոտված ջուրը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, լուծը, նյարդաբանական խանգարումները և սրտանոթային հիվանդությունները:

  • Ինչպե՞ս կարող եք փոխել «վնասող» գործողությունների ազդեցությունը:

Մաքրել շրջակա միջավայրը, և չթողնել , որ մյուսներն էլ այն աղտոտեն:

  • Ի՞նչ «օգնող» գործողություններ կարող եք թվել, և որո՞նք կարող եք ինքներդ անել:

Հավաքել վերամշակվող թափոնը գցել թափոնամանները, մաքուր պահել բնությունը, տնկել և խնամել ծառեր, բույսեր:

Վերականգնվող Չվերականգնվող
ձուկ պղինձ
հացահատիկ նավթ
փայտ մարմար
կաուչուկ քարածուխ
բամբակ երկաթ
բանջարեղեն արծաթ
մրգեր տուֆ
ձու աղ
բուրդ կավիճ
միս
կաթ
ձեթ

 

 

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով