Posted in Մայրենի - 5, Ֆլեշմոբ

Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբ

1.  Դասավորի՛ր տառերն այնպես, որ բառ ստացվի: 

Առաբարն, ումաթյնան, քիգր, ցատսիբաես, իմանրեյ

Բառարան, Թումանյան, գիրք, սեբաստացի, մայրենի

2. Ի՞նչ  բառակապակցություն է գաղտնագրված։

Հուշում՝ բառակապակցությունը կապ ունի Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա հետ։ Յուրաքանչյուր տառ ունի իր թվային արժեքը, բացի և, օ, ֆ տառերից։

2,1,1000,1,5000,1,400,8,400,9,5,5000,6000,200,1,400   ֆ,30,5,500,200,600,2

Բառարանընթերցման ֆլեշմոբ

3.  Բառքամոցի հնարի կիրառությամբ «Տյառնընդառաջ» բառի տառերով որքան հնարավոր է շատ բառեր ստացի՛ր։
Տյառնընդառաջ- տյառն, տառ,ընդառաջ,առաջ,աջ,այտ,այդ,անտառ,առատ, անջատ,ռաջա,նառ,դառը,դատ
4.Բնության 4 տարրերից ո՞րն է «Տյարընդառաջ»-ի խորհրդանիշը։
5.  Նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր մեծ դեր ու նշանակություն ունեն կրթահամալիրի համար։ Ի՞նչ գիտես նրանց մասին։ 

Подпись отсутствует

Բլեյան Աշոտ — ՀՀ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն։
Մխիթար Սեբաստացի — Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: 

6. Սրանք պատասխաններն են։ Հարցերը ի՛նքդ գրիր։

·       -Այո, այդ նախագիծը ինձ դուր է եկել։

— Տոհմածառի նախագիծը քեզ դու՞ր է եկել:
·        -Իհարկե, այդ բառարանը օգնել է, որպեսզի պարզեմ իմ անվան նշանակությունը։

— Քեզ ծանո՞թ է Հրաչյա Աճառյանի <<Հայոց անձնանունների բառարանը>>:

·        -Կարդացել եմ այդ գիրքը և ընկերներիս էլ խորհուրդ կտամ, որ կարդան։

— Դու կարդացել ես Ջաննի Ռոդարիի <<Հեքիաթներ հեռախոսով>> գիրքը:

·        -Իհարկե, այդ ճամփորդությունը շատ լավ է տպավորվել հիշողությանս մեջ։

— Դու հիշում ես դեպի Ջրվեժի անտառպուրակ մեր ճամփորդությունը:

7.  Այս բառերից տեղ ցույց տվող բառեր ստացի՛ր։

Հիվանդ, հյուր, դարբին, հայ, վրացի, ծեր, հույն, սուրճ

  • Հիվանդանոց, հիվանդատուն, հիվանդասենյակ,
  • հյուրասենյակ, հյուրանոց, հյուրատուն,
  • դարբնոց,
  • Հայաստան,
  • Վրաստան
  • ծերանոց,
  • Հունաստան,
  • սրճարան
8.    Ո՞րն է «արձան կտրել» դարձվածքի իմաստը։
9.   Ո՞վ է պատկերված նկարում։ Հարցազրույց վարի՛ր նրա հետ։

Подпись отсутствует

Հայոց մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
10. Երբ մտածում ես «հեքիաթ» բառի մասին, ի՞նչ այլ բառեր են մտքովդ անցնում, որոնք նկարագրում են այն։ Մտքիդ եկած 3-5  բառը գրի՛ր, ապա դրանցից մեկը միացնելով «հեքիաթ» -ին, վերնագիր դարձրո՛ւ և մի հետաքրքիր ու զվարճալի պատմություն հորինի՛ր։
Հորինվածք, հետաքրքիր կերպարներ, դեպքեր, մի քիչ իրականությունից հեռու պատմություն:
Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով