Posted in Մայրենի - 5

Գործնական քերականություն 01.03.2024

Գոյական

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝լուծել  լուծույթ, լուծում

սպասել  սպասավոր, սպասասենյակ, սպասուհի, սպասում:

Իշխել — իշխանություն, իշխան, իշխանուհի,

բժշկել — բժշկություն, բժիշկ, բժշկուհի, 

բացել — բացիչ, բացում, բացակայություն, 

ուսուցանել — ուսուցում, ուսուցիչ, ուսուցչանոց, 

ճեղքել — ճեղք, ճեղքում, 

պահել — պահարան, պահակ, պահմտոցի,

հյուսել — հյուս, հյուսք, հյուսվածք, 

բանել — բանբեր, բանավեճ, բանաստեղծ, 

գրել — գրիչ, գրվածք, գրություն,

գործել — գործվածք, գործողություն, գործիչ,

զգալ — զգացմունք, զգացողություն, զգայարան, 

հարցնել — հարց, հարցում, հարցարան:

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմիր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝տաք  տաքություն:

Քաջ — քաջություն, մեծ — մեծություն, գեղեցիկ — գեղեցկություն, հատուկ — հատկություն, հասարակ — հասարակություն, հարմար — հարմարություն, դեղին — դեղնություն, գունատ — գունատություն, հնչեղ — հնչողություն,շքեղշքեղություն, պերճ — պերճություն, խեղճ — խեղճություն, տկար — տկարություն:

178. Կետերը փոխարինիր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր  գազանանոց (գազանանոց) ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածության (տարածել) վրա, որ այցելուն (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորությունը (դասավորել):

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտիր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ,  իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք),  Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբի գոյականները հասարակ գոյականներ են, Բ խմբինը՝ հատուկ գոյականներ:

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Ա խմբի գոյականները հասարակ գոյականներ են, Բ խմբինը՝ հատուկ գոյականներ: Հատուկ գոյականները գրվում են մեծատառով, դրանք մարդկան անուններ են, ազգանուններ, կեղծանուններ, աշխարհագրական անվանումներ, ստեղծագործությունների վերնագրեր, կազմակերպությունների անուններ և այլն:

Print Friendly, PDF & Email

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով